News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ դառնալուց Հովիկ Աբրահամյանը շարունակում է վերադարձնել իր աշխատակիցներին, ովքեր իր հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում էին գրել:

NEWS.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին, որ վերադարձել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նարե Դանիելյանն ու Նվարդ Վարդանյանը:

Մեր ունեցած այս տեղեկությունները հաստատեց նաեւ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, ում աշխատանքից ազատել էր ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը եւ ում վերադարձրել էր Հովիկ Աբրահամյանը:

Դեռեւս շարունակում է պաշտոնավարել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա շատ կարճ կտեւի: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պոտենցիալ թեկնածուներ են համարվում Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը եւ Հայաստանի նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված ավելի վաղ աշխատանքից հեռանալու դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, օգնական Սերգեյ Լոքյանը,  մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը, իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, օգնական Գեորգի Մուրադյանը, ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը եւ Նարե Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ