News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատ Մուրադխանյանը, ով Հայաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2002 թվականին Երեւանում մի քանի մարդու սպանության համար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է դատն ընդդեմ Հայաստանի:

Եվրադատարանի որոշման համաձայն, Հայաստանի հանրապետությունը պետք է Մուրադխանյանին անօրինականորեն կալանքի տակ պահելու համար որպես բարոյական փոխհատուցում վճարի 6 հազար եվրո: Դատարանը բավարարել է հայցը մի քանի դրվագներից մեկով, ըստ որոնց, հայցվորը կալանքի տակ է պահվել ապօրինաբար:

Ինքը` Մուրադխանյանը մեղադրել է Հայաստանի իշխանություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի կետեր խախտելու մեջ եւ պահանջել 100 հազար եվրո փոխհատուցում ֆինանսական վնասների համար, որը նա կրել է կալանքի տակ գտնվելու ընթացքում, ինչպես նաեւ լրացուցիչ 250 հազար եվրո որպես բարոյական փոխհատուցում:

Այսպիսով, 350 հազար եվրոյի հայցը բավարարվել է մասնակի եւ Հայաստանը հայցվորին պետք է վճարի միայն 6 հազար եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ