News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում ձեռնպահ է մնացել ուղիղ պատասխանել հարցին, թե մտադի՞ր է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը` նախագահական ժամկետից հետո:

«Վրաստանում ինստիտուտներն ուժեղացված են, իսկ դա նշանակում է, որ մենք շեշտը դնում ենք ինստիտուցիոնալ աշխատանքի, այլ ոչ անձերի վրա: Ելնելով առաջիկա քաղաքական գործընթացներից, կարեւոր է խոսել այն մասին, թե ինչ պետք է անեն ինստիտուտները: Հիմա գնում է ժողովրդավարության ամրապնդման գործընթաց եւ ինձ համար ամենակարեւորը ժողովրդի ընտրությունն է, որը պետք է հարգել»,-ասել է Սահակաշվիլին:

Միաժամանակ նա ընդգծել է. «Հիլարի Քլինթոնը խոսեց իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով փոխանցելու մասին: Դա ժողովրդավարության զգալի մասն է եւ դա Վրաստանում արդեն տեղի է ունենում»:

Սահակաշվիլիի խոսքով, Վրաստանում ուղիղ ընտրություններով ընտրվում է Թբիլիսիի քաղաքապետն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, խորհրդարանը տեղափոխվել է Քութայիսի, տեղի է ունենում իշխանության ապակենտրոնացում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ