News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 5-ին, օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի միանգամից մի քանի  գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար) ուղղությամբ:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշել էր, որ կրակոցները մինչ այս պահը շարունակվում են եւ հիմնականում կրակում են «ԴՇԿ» տեսակի զենքով: Նա դժվարացել է խոսել վնասների մասին, նշելով, որ արդեն մութն ընկել է, իսկ վնասները կերեւան վաղը:

Բարեբախտաբար, երեք գյուղերից ոչ մեկում տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ, հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել էր 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ