News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է APA-ն` վկայակոչելով ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքը:

Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեսպանի պաշտոնի համար առաջարկել էր Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարությունում էներգետիկ հարցերի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

ԱՄՆ նախագահը նրա թեկնածությունն առաջադրել է այս տարվա հունվարին Մեթյու Բրայզայի թեկնածության մերժումից հետո:

Վերջինս դեսպանի պաշտոնում նշանակվել էր նախագահի հրամանով, սակայն այդպես էլ չէր հաստատվել Կոնգրեսի կողմից` սենատորների հակազդեցության պատճառով:

Մորնինգսթարն էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ է 2009 թվականից: Մինչ այդ նա դասավանդել է Սթենֆորդում եւ Հարվարդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ