News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրացի սպասուհին թալանել է հույն գործարարին: Աթենքի բնակարաններից մեկի թաքստոցից մեկ մլն եվրո եւ շուրջ 200 հազար եվրոյի զարդեր են կորել: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է այդ տան սպասուհին, ով գողությունից հետո անհետացել է:

Ոստիկանությունը վերլուծել է սոցիալական ցանցերում նրա հաշիվները եւ դուրս եկել սպասուհու «էլեկտրոնային հետքի» վրա:

Արդյունքում, հունիսի 5-ին, սպասուհին եւ ամուսնական զույգը, որոնք սպասուհու ենթադրյալ հանցակիցներն են, ձերբակալվել են: Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են:

Ձերբակալվածներից առգրավվել է, ընդհանուր առմամբ, 576 հազար եվրո կանխիկ գումար: Փողը թաքցրել էին ավտոլվացման կետում, որտեղ աշխատում էր կասկածյալներից մեկը եւ տանը, որտեղ ապրում էին բոլորը միասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ոստիկանությունը փնտրում է մնացած գումարն ու զարդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ