News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ հունիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

ՀՔԾ-ից հայտնում են, որ նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Ռուբինյանց փողոցով երթեւեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները ու չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի եւ Ա.Ա.-ի օրինական պահանջներին՝ հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա եւ նրա կյանքի ու առողջության համար գործադրելով ոչ վտանգավոր բռնություն՝ ավտոմեքենայի առջեւի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով, եւ նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ