News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Smart Country` թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես ֆորումում այս տարի ավելացել է հատկապես արտասահմանյան ընկերությունների եւ ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Ներկա կլինեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից եւ Լատվիայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում Georgian Integrated Systems, Navigator, London Metropolitan University, CBI, UNDP BSTIP, MASIT, USAID/RCI, European Software Institute, INFOBALT, LIKTA, BASSCOM, PIN-SME, CenterMine, Nemetschek եւ այլ ընկերություններ:

Գործարար եւ բիզնես այցելուներին տեղական տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն «ԱրմենՏել», «Ի-վորկս», «Լայմ Տեխ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Սպրինտ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան եւ այլն:  

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ