News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանում առկա է մեծահարուստների փոքր եւ աղքատների մեծ խավ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Բրյուսելում պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցերին: «Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային եւ վերահսկելի, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն»,- ասել է Տ. Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է վերեւից` պարտադրելով 500 բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակել եկամուտների եւ գույքի հայտարարգրեր: «Սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը»,- ասել է Տ. Սարգսյանը: Նա հիշեցրել է նաեւ, որ Հայաստանում ձեւավորվել է էթիկայի հանձնաժողով, որի հիմնական գործառույթը կառավարության անդամների, պատգամավորների, դատախազների ու դատավորների հայտարարագրերը վերահսկելն է: Այդ հայտարարագրերը նաեւ օն-լայն հասու կլինեն ՀՀ քաղաքացիներին, քանի որ հրապարակայնությունը, ըստ Տ. Սարգսյանի, կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ