News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տրանսֆերտներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Բրյուսել կատարած այցի շրջանակներում` պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցերին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, իսկ Հայաստանից դուրս` վեց միլիոն հայ, իսկ դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են, ոչ թե այն 4-5 միլիոնը, որոնք Հայոց ցեղասպանության հետեւանքով են գտնվում Հայաստանից դուրս:

«Խոսքը հին եւ նոր էմիգրանտների մասին է: Հների 95 տոկոսը երբեւէ չի եղել Հայաստանում եւ դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: Թեեւ նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները եւ այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Դրա շնորհիվ մենք հայկական աշխարհում իրականացնում ենք համահայկական ծրագրեր: Մենք ունենք տասնյակ համահայկական կառույցներ, ճարտարապետների, բժիշկների, իրավաբանների միություններ և այլն, որոնք իրականացնում Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր»,- ասել է Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաեւ նշել է, որ ստեղծվել է Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը եւ մեր երկրիրը կդարձնեն մրցունակ, ինչպես նաեւ կխրախուսեն ներդրումները Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ