News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարը հայկական ֆինանսական շուկայում շարունակում է իր հաղթարշավը: Այսօր` հունիսի 6-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արձանագրվել է դոլարի միջին փոխարժեքի հերթական ռեկորդը` 414.73 դրամ: Վերջին անգամ դոլարն ավելի թանկ եղել է 2006 թ. հուլիսի 27-ին, երբ արժեցել է 415.86 դրամ:

Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 3.70 դրամով կամ 0.9%-ով:

Առեւտրային նստաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը հասել է մինչեւ 415 դրամի, սակայն այնուհետ սկսել է նահանջել` ակնհայտորեն ԿԲ-ի միջամտության պատճառով: Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 22.66 մլն դոլար: ԿԲ-ի ինտերվենցիաների շնորհիվ բորսան փակվել է 413.75 դրամ փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում ձեւավորվել է փոխարժեքների բավականին մեծ լագ: Փոխանակման կետերը դոլար գնում են 410-413 դրամ միջակայքում, վաճառքն իրականացվում է 415-417 դրամ միջակայքում:

Նշենք, որ միջազգային շուկայում այսօր եվրոն արժեւորվել է դոլարի նկատմամբ` 1 եվրոն գնահատվել 1.2504 դոլար, թեեւ վերջին օրերին եվրոյի փոխարժեքը կայուն ցածր էր 1.25 դոլար նիշից: Այն, որ Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը, վկայում է այն մասին, որ հայաստանյան ֆինանսական շուկայում փոխարժեքային վերջին տատանումները չի կարելի բացատրել միայն եվրոպական պարտքային խնդիրներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ