News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու հունիսի 6-8-ին, անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային համաժողովին:

ԱԱԽ մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կազմակերպվելիք համաժողովին կմասնակցեն անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Համաժողովի ընթացքում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Հնդկաստանի, Լեհաստանի եւ այլ երկրների իր  գործընկերների հետ: Հունիսի 7-ին նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ