News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 6-ին, Բաքվում իր հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կքննարկի այդ երկրում մարդու իրավունքների խախտումները: Այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում կլինի նաեւ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ Ադրբեջանում ժողովրդավարական մեխանիզմների բացակայության հարցերը:

Հայաստանում եւ Վրաստանում, ըստ փորձագետի, քննարկվող հարցերի շրջանակը մի փոքր այլ է եղել: Մասնավորապես, քննարկվել է այդ երկրներում սպասվող ընտրությունների հարցը: «Վրաստանում պետքարտուղարը երեք անգամ կրկնել է, որ երկրի համար գլխավոր հարցը ոչ թե Ռուսաստանն է, այլ` ընտրությունները: Հայաստանում Քլինթոնը նույնպես գնահատել է խորհրդարանական ընտրությունները, հայտարարելով, որ չպետք է բավարարվել ստացված արդյունքներով:

Ի դեպ, ե’ւ Վրաստանում, ե’ւ Հայաստանում Քլինթոնը շոշափել է իրանական խնդիրը, սակայն լրատվամիջոցների շրջանակից դուրս» ասել է Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ