News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ԱՈւԿ), այսօր` հունիսի 6-ին, տեղի է ունեցել կենտրոնի ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի առաջին 14 շրջանավարտների պատվին կազմակերպված արարողությունը: Շրջանավարտներին է հանձնվել միաժամանակ համալսարանի մագիստրատուրայի դիպլոմներ եւ Տեխասի A&M (գյուղատնտեսության եւ մեքենաշինության) համալսարանի հավաստագրեր:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը արեւմտյան չափանիշներով գործող ուսումնական կենտրոն է, որտեղ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրոսական ծրագրերի ուսումնական պլանները եւ առարկայական դասընթացները հիմնված են Տեխասի A&M համալսարանի համապատասխան ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի վրա:  

Շրջանավարտներն իրենց դիպլոմներն ու հավաստագրերը ստացել են համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանից եւ Տեխասի A&M համալսարանի ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի տնօրեն դոկտ. Էլանեդ Ջոնսից:

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի շրջանավարտների անունից երկու լեզուներով երախտիքի խոսք են ասել Տաթեւիկ Ավետիսյանն ու Անահիտ Պապիկյանը:

Նշենք, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագրի` եկող տարվա շրջանավարտների ակնկալվող թիվը 21-ն է, իսկ բակալավրիատի ծրագրում ներկայումս սովորում են 63 ուսանողներ, ներառյալ 15 վրացիներ` հարեւանի երկրի երեք համալսարաններից:

Տպել
Ամենաշատ
Partner news