News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը մտաոգիչ են. առավել մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում է

ղարաբաղյան հարցի միջնորդ երկրներից մեկի՝ Միացյալ նահանգների պետքարտուղարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, առհասարակ, 1994 թվականից զինադադարի պահպանմանը նպաստել է երկու բան՝ ա) բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը, բ) շփման գծի երկու կողմերում ռազմական հավասարակշռությունը:

«Միշտ էլ սահմանային միջադեպերն առավել հաճախակի են եղել հատկապես այն ժամանակահատվածներում, երբ կա՛մ խնդրի բանակցային կարգավորման հեռանկարն է խարխլվել, կա՛մ, երբ շփման գծի որոշ հատվածներում հակառակորդին թվացել է, թե առավելություն ունի:

Այսօր հիմնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը մի կողմից իր առաջ քաշած անիրատեսական մաքսիմալիստական պահանջներով կորցնում է հարցի խաղաղ կարգավորման հեռանկարի նկատմամբ հավատը, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների եւ սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում սկսում է հավատալ իր ռազմական առավելությանը: Ահավասիկ, այս երկուսի համադրման մեջ է վտանգը»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նրա ներկայացմամբ, հայկական կողմը ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանը պատրանքներին չտրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ