News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցելության հիմնական օրակարգը տարածաշրջանում լարվածության աճի կանխումն էր: Այս մասին Turan-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Մարք Մեյրովիցը, հավելելով, որ Հարավային Կովկասում լարվածության աճի կանխումը Վաշինգթոնի առաջնահերթություններից մեկն է, հատկապես 2012-ի նոյեմբերին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին:

«Նախագահ Օբաման դուրս է բերում զորքերն Իրաքից եւ Աֆղանստանից: Նա չի ցանկանում միջազգային խնդիրներ ընտրություններից առաջ»,-ասել է նա, ընդգծելով, որ Քլինթոնը այս դեպքում վարվեց ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի հետ, որին փորձեց արգելել հարվածել Իրանին:

Փորձագետի խոսքով, Քլինթոնն իր այցի ժամանակ որոշակի ջանքեր գործադրեց, որպեսզի թույլ չտա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Մարք Մեյրովիցը նշել է, որ դեպքերի նման զարգացման դեպքում դրանք չեն շրջանցի Ռուսաստանն ու Իրանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ