News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատրաստ են պատասխան համարժեք հարված հասցնել հակառակորդին` ցանկացած սադրանքի կամ դիվերսիայի դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմից դիվերսիաների շարքը, որի հետեւանքով զոհեր կան Հայաստանի, ԼՂՀ-ի եւ հենց Ադրբեջանի զինված ուժերի կազմում, Սենոր Հասրաթյանն ասաց հետեւյալը. «Եթե ադրբեջանցիները շարունակեն այս ոգով, դա կհանգեցնի իրենց համար շատ-շատ վատ հետեւանքների»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Հունիսի 5-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին սկսած սադրիչ գործողությունները, կրկին փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խումբը, բաղկացած 15 – 20 մարդուց, փորձել է ներխուժել Հայաստանի տարածք:  Խումբը հայտնաբերվել էր եւ նախաձեռնված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել: Դիվերսիոն խմբի որոշ անդամների հաջողվել է փախչել` տանելով զոհերի եւ վիրավորների մարմինները: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Եվս մեկ դիվերոսիոն գործողություն է իրականացվել հունիսի 6-ի գիշերը: Ադրբեջանական կողմը դիվերսիա է կազմակերպել արդեն ԼՂՀ զինված ուժերի հենակետերի (Հորադիզ) ուղղությամբ: Փոխհրաձգության հետեւանքով հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Հայկական կողմից զոհվել է մեկ եւ վիրավորվել 2 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ