News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան փորձագիտական շրջանակներում  տարբեր գնահատականների  եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մասնավորապես, առավել «տաք» քննարկումների թեմա դարձան պետքարտուղարի այն խոսքերը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին «նոր մոտեցումներ կառաջարկվեն»: ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Քլինթոնի այցն ու «նոր մոտեցումները»:

Քլինթոնը հայտարարեց «նոր» մոտեցումների մասին: Որքանո՞վ լուրջ պետք է մոտենալ այս խոսքերին:

Պետքարտուղարի` ղարաբաղյան կարգավորման հարցում նոր մոտեցումների մասին հայտարարությունը ինքնին խոստովանություն է նախորդ առաջարկությունների անիրատեսկան լինելու մասին, մասնավորապես, մադրիդյան սկզբունքների եւ դրա տարրերի:

Ի՞նչ նոր մոտեցումների մասին կարող է խոսվել: Հնարավո՞ր է ամբողջութլամբ խաչ քաշել գրեթե 20 տարի ձգվող բանակցությունների միջանկյալ արդյունքների վրա:

Անցած քսան տարվա ընթացքում միջազգային միջնորդների կողմից բազմաթիվ առաջարկություններ են արվել հակամարտության լուծման վերաբերյալ: Դրանցից ոչ մեկը, սակայն, հակամարտության բոլոր կողմերը միաժամանակ չեն ընդունել: ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությունների լուծման հնացած մեթոդ է կիրառում, նրա մոտեցումները չեն արտացոլում ժամանակակից միաջազգային-իրավական իրողությունները եւ միջազգային հարաբերությունների հայտնի նախադեպերը: Խոսքը բացարձակապես նոր իրավիճակի մասին է, որ ձեւավորվել է Կոսովոյի ճանչումից հետո, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը:

Ակնհայտ է, որ նոր մոտեցումները պետք է հիմնվեն նոր իրողությունների վրա եւ տարածաշրջանի ժողովուրդներին մոտեցնեն խաղաղ համակեցության, ոչ թե պատերազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել