News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տակավին մշուշոտ է ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սարգսյանի ճակատագիրը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ընտրություններից հետո, երբ դեռ ընթանում էին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները, տեղեկություն տարածվեց, թե Սաֆարյանը կոալիցիայի ձւավորումից հետո դեսպան է նշանակվելու ԱՊՀ երկրներից մեկում: Կոալիցիա չձեւավորվեց, իսկ Սաֆարյանը որեւէ տեղ չի երեւում. Նա արդեն տեւական ժամանակ է հեռախոսազանգերին էլ չի պատասխանում եւ խուսափում է լրագրողների հետ շփումներից: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նա,  այնուամենայնիվ,որեւէ պաշտոն ստանա: Մշուշոտ է նաեւ ԲՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավորի` Վարդան Բոստանջյանի ճակատագիրը: Վերջինս, ի դեպ, երեկ այցելել էր Ազգային ժողով եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ