News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ից բացի, ԱԺ մյուս 5 խմբակցություններն արդեն հայտարարել են, թե ովքեր են լինելու խմբակցությունների քարտուղարները: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Երեկ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մինչեւ հունիսի 20-ը խմբակցության նիստ կգումարեն, որի ընթացքում, այլ հարցերի հետ միասին, կքննարկեն նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը: Իսկ արդյո՞ք պատճառն այն է, որ ՀՀԿ-ում ցանկանում են նշանակել 110 հորիզոնականում գտնվող Հովհաննես Սահակյանին, ով դեռ պատգամավոր չէ: Եվ սպասում են, որ Կառավարության կազմը հաստատելուց հետո պատգամավորներից մի քանիսը գործադիր մարմնում պաշտոն կստանա, եւ Հ. Սահակյանը պատգամավոր կդառնա: «Դրա հետ չի կապված, բայց նաեւ նրա թեկնածությունն է քննարկվում»,- ավելացրել է Գ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, երբ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ընտրվեց ԱԺ փոխնախագահ, նորից խոսակցություններ կային, թե նրա փոխարեն կնշանակվի Հ. Սահակյանը: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, դա տեղի չունեցավ, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանում էին պաշտոնանկ արված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Գ. Սահակյանը: Եվ որոշ տեղեկությունների համաձայն`ԱԺ նախագահ դառնալուց հետո Հ. Աբրահամյանը նորից փորձում է Հ. Սահակյանին նշանակել խմբակցության քարտուղար»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ