News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 7-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ, իրենց զբաղեցրած պաշտոններից ազատեց Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին:

Երկու մարզպետներն էլ ազատվել են նույն հիմքով` իրենց դիմումի համաձայն: Նշենք սակայն, որ մարզպետները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են: ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիա կազմել` կառավարություն ձեւավորելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետներին` այս տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ