News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին, ժամը 22.40-ին,  հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի բարդ թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 59-ամյա Հովհաննես Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ 1-ին մասում կռիվ է արել:

Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի եւ աջ ազդրի մեկ երրորդականի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 49-ամյա Կամո Ղ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին  հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 տան մոտ, վիճաբանության ժամանակ, իր գործընկեր Հովհաննես Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել իրեն եւ պատճառել վնասվածքներ: Նշել է նաեւ, որ ինքը ձեռքով հարվածներ է հասցրել Հովհաննես Ն.-ին:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ