News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 5 հազար անգամ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` հավելելով, որ այս գիշեր ադրբեջանական կողմը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների համաձայն, միայն հունիսին ադրբեջանական կողմը 6 դիվերսիոն գործողություն է իրականացրել, որի արդյունքում 20 զինվոր է կորցրել:

Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտական կենտրոնի տվյալներով, հունվարից հունիս Ադրբեջանը կորցրել է 52 զինվոր, եւս 46-ը` վիրավորվել է ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում: Ընդ որում, հարկ է նշել, որ հրադադարի ռեժիմը խախտում է ադրբեջանական կողմը, հատկապես բարձրաստիճան անձանց տարածաշրջանային այցերի շրջանում:

Նշենք, որ հունիսի 6-ի գիշերը Հորադիզի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիա էր իրականացրել: Հայկական ուժերը կանխել էին դիվերսիան, եւ հակառակորդը զգալի կորուստներ էր կրել: Հայկական կողմից զոհվել է 1, վիրավորվել երկու զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ