News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական «գամփռ» ցեղատեսակի շունը միջազգային մեծ ճանաչման է արժանացել, Վրաստանում կայացած ցուցահանդեսում գրավելով առաջին տեղը (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով, Թբիլիսիում կայացած ցուցահանդեսին մասնակցել են 167 երկրներ, եւ գամփռին հաջողվել է հաղթանակ նվաճել` տարբեր անվանակարգերում ստանալով 6 ոսկե մեդալ եւ մեկ գավաթ: 

Խոսելով շնատեսակի հետագա պահպանման ամսին` միության նախագահն արձանագրեց, որ գամփռի պահպանման համար ստեղծվել է շնաբուծարան, որտեղ ճիշտ խաչասերումներ են կատարվում, որպեսզի շնատեսակը չկորի: Այժմ էլ ծրագրեր կան այլ միջազգային մրցումների եւս մասնակցելու:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ