News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս Արտաշատի զբոսայգու հրաձգարանում միջադեպ է գրանցվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետեւանքով կոտորակը դիպել է 51-ամյա Անյա Բաբայանի  աջ ձեռքին եւ պատճառել  վնասվածք:

Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում եւ տրվել դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ