News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Վանաձորի 2012թ-ի բյուջեով քաղաքի փոսային նորոգումների համար հատկացվել է շուրջ 130 մլն դրամ գումար, որն ամբողջությամբ ծառայելու է իր նպատակին: Փոսային նորոգման աշխատանքներն սկսվել են մայիսին, արդեն ծախսվել է մոտ 20 մլն դրամ` 8000քմ ծավալով աշխատանքների համար, դեռեւս պետք է կատարվի 14500 քմ փոսային նորոգման աշխատանք:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ կառավարության կողմից Վանաձոր քաղաքի ասֆալտապատման համար հատկացվել է շուրջ 146 մլն դրամ գումար, այժմ կազմվում է նախագիծ նախահաշիվ: Ներկա դրությամբ, ասֆալտապատման համար ներկայացվել է 9 փողոց:

Կան փողոցներ, որոնցում առկա փոսերն առաջացել են «Լոռի Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից տարվող աշխատանքների արդյունքում, դրանք սակայն ընկերությունը պարտավորվել է վերացնել, ճանապարհները բերելով նախնական տեսքի:

Նշենք, որ Վանաձորի փողոցների մեծ մասը շարունակում է անբարեկարգ մնալ, ինչը համայնքի բյուջեով ամբողջությամբ նորոգել հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ