News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հունիսի 7-ին, երթ է կայացել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված: Երթի մասնակիցները նամակներ են հանձնել Հայաստանի նախագահին եւ ԱԳ նախարարին:

Երթի մասնակիցները պահանջել են դուրս գալ ԼՂ բանակցային գործընթացից, ինչպես նաեւ վրեժ լուծել` յուրաքանչյուր զոհված հայ զինվորի դիմաց ոչնչացնելով հակառակորդի 10 զինվոր:

Երթի մասնակիցները ձեռքներին ունեին պաստառներ հետեւյալ կարգախոսներով. «Ղարաբաղյան հարցը միջազգային լուծում չունի», «Դադարեցրեք բանակցային գործընթացը թշնամու հետ», «Բաքվի ռեժիմը լկտիանում է Երեւանի զիջումների պատրաստ լինելու պատճառով», «Արժանի պատասխանը հայրենիքի ամբողջական ազատագրումն է», «Անվտանգ սահմանն անցնում է Կուր գետով»:

Երթը կազմակերպել էր «Հայազն» միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ