News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի` հունիսի 8–ին կայանալիք համերգին որպես մենակատար ելույթ կունենա ժամանակակից ամենաճանաչված թավջութակահարներից մեկը` Ալեքսանդր Հյուլսհոֆը (Գերմանիա): Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ համերգային ծրագիրը կներառի Էդուարդ Էլգարի «Հանդիսավոր քայլերգը» եւ Թավջութակի կոնցերտը: Ծրագրի 2-րդ մասում կներկայացվի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան:

Ալեքսանդր Հյուլսհոֆը որպես մենակատար հանդես է եկել Բրանդերբուրգի եւ Լիմբուրի սիմֆոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Մարտինուի կամերային եւ այլ նվագախմբերի հետ: Ելույթներ է ունեցել Իսրայելում, Կորեայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Մալազիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայու եւ այլուր, Բեռլին Ֆիլհարմոնիկի, Մյունխենի Herkulessaal, Ռոտերդամի de Doelen եւ այլ հեղինակավոր համերգասրահներում: Աշխարհի բազմաթիվ հայտնի փառատոների (Berliner Festwochen, Enescu Festival, Brahms Festival, Rheinischer Fruhling) միշտ սպասված հյուրերից է: Նրա ինչպես համերգները, այնպես էլ թողարկած ձայնասկավառակներն արժանացել են ունկնդրի եւ քննադատների բարձր գնահատանքին: Հայաստանի ֆիլհամոնիկի հետ սա Հյուլսհոֆի առաջին ելույթն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ