News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների գլխավոր գաղափարախոսներից մեկի` Ալի Հասանովի մայիսի 31-ի սկանդալային հայտարարությանը:

Freedom House-ը լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններով, որտեղ բաց կերպով թշնամություն է արտահայտվում անկախ լրագրողների նկատմամբ, ինչպես նաեւ օրենքի փոփոխություններ է առաջարկում, որոնք սահմանափակում են տեղեկատվության ազատությունը»,-ասվում է այդ կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական խորհրդական Ալի Հասանովը մայիսի 31-ին կոչ է արել հասարակությանը ատելություն արտահայտել ընդդիմադիր լրագրողների եւ թերթերի նկատմամբ, որոնք քննադատում են իշխանություններին: Հանդես գալով իշխանամետ կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ, նա ասել է. «Նրանք այլեւս չպետք է հայտնվեն ադրբեջանցի հասարակության առաջ: Նրանք պետք է վախենան փողոց դուրս գալ, մենք պետք է հասարակական ատելություն ցույց տանք նրանց»:

Բացի այդ, երկրի խորհրդարանն աշխատում է երկու օրենքներում փոփոխությունների վրա, որոնցով սահմանափակվում է տեղեկատվության ազատությունը: Այդ փոփոխություններից մեկով թույլ է տրվում պաշտոնյաներին տեղեկատվություն չտրամադրել, եթե դրանք «հակասում են ազգային շահերին»: Մյուս փոփոխությունը գաղտնի է դարձնում բիզնես-տեղեկատվությունը: Այս միտումները ցուցադրում են այլակարծությունը եւ հասարակական բանավեճերը ճնշելու իշխանությունների ձգտումը կոռումպացված եւ ավտորիտար այս երկրում:

Ադրբեջանի իշխանությունները փորձել են մեղմել միջազգային քննադատությունը, բանտից ազատելով ընդդիմադիր ակտիվիստ Բախթիյար Հաջիեւին:

Նշենք, որ լրատվամիջոցների ազատության ինդեքսով Ադրբեջանը 2012 թվականին Freedom House-ի ցուցակում զբաղեցրել է 172-րդ տեղը` 197 երկրների շարքում, գրում է, գրում էcontact.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ