News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում այսօր` հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում հնչած պայթյունի հետեւանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված 55-ամյա Է. Ղազարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասից: Նրանց փոխանցմամբ` աշխատակիցը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, կյանքին վտանգ է սպառնում:

Բժիշկները վիրահատել են  Է. Ղազարյանին, հեռացրել են փայծաղը, կտրել ներքին արյունահոսությունը եւ մշակել վնասվածքները:

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասից մեզ նաեւ հայտնեցին, որ աշխատակիցն ամուսնացած է եւ ունի երեխաներ:

Ի դեպ, առավոտից փորձում ենք տուժողի մասին տեղեկություն ստանալ «Մալաթիա» բժշկական կենտրոնից, սակայն ընդունարանից ոչինչ չեն հայտնում եւ խորհուրդ են տալիս դիմել տնօրինությունը: Իսկ տնօրինությունից մեզ հայտնեցին, որ իրավասու չեն որեւէ բան ասել, պետք է տնօրենը գա, որ հարցնեն, ճշտեն, նոր հայտնեն: Մի ամբողջ օր զանգահարելով` լսում էինք նույն անհեթեթ պատճառաբանությունները` տնօրենը եկել է, բայց շատ զբաղված է, մոտը լիքը մարդ կա, արդեն դուրս է եկել, չհաջողվեց պարզել, ընդունարան զանգեք եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ  օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ