News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Լեհաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ տեսնում ենք, որ Ձեր երկիրն ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների՝ ցույց է տալիս տնտեսական լավագույն արդյունքներից մեկը: Ձեր փորձը շատ օգտակար կլինի մեզ համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի հիմնական գործընկերներից մեկը Եվրոպական միությունն է, որի տնտեսական աճը եւ խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա: Այդ համատեքստում, զրուցակիները հանգամանալից կերպով քննարկել Եվրոպայում առկա տնտեսական վիճակը, հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի կենտրոնական եւ Լեհաստանի ազգային բանկերի միջեւ համագործակցությանը,ԱՊՀ շրջանակներում տնտեսական քաղաքականությանը եւ ծրագրերին, Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի արդյունքներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ