News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունում ոչ հերքել, ոչ հաստատել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Կառավարության լրատվական վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հետեւյալը. «Վարչապետն աշխատանքային հանդիպումներ է ունենում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները: Արդեն իսկ հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ  եւ ՕԵԿ ներկայացուցիչների հետ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի աշխատավայրում: Գագիկ Ծառուկյանի մեքենան մոտ մեկ ժամ գտնվել է կառավարության շենքի մոտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ