News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր` հունիսի 7-ի կեսօրին, Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց Հրազդան քաղաքի բնակիչ Մխիթար Ալումյանը փորձել է բենզինով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները հասցրել են կանխել:

Մխիթար Ալումյանը նշել է, որ շուրջ 14 տարի աշխատել է Հրազդանի Էներգաբլոկ ձեռնարկությունում, սակայն նրան անօրինական կերպով ազատել են աշխատանքից: Տնօրինությունը հրաժարվել է վճարել նաեւ նրա վերջինի աշխատավարձը եւ հավելավճարները:

Խնդրի մասին Մխիթար Ալումյանը տեղյակ էր պահել նաեւ հանրապետության նախագահին, սակայն, ըստ նրա, խնդիրը լուծում չի ստացել:

Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին նշել է, որ իր ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում, նա ունի 5 անչափահաս երեխա:

 

Տեսանյութը` ԳԱԼԱ-ի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ