News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարեւել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել:

Եւ ՀԱԿ-ին, եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած մեր աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատեցին այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ոչ ՀԱԿ Մալաթիա-Սեμաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ոչ էլ Ալեքսանյանից ստանալ չհաջողվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ