News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արեւ» հաղորդումը «Դար 21»-ի լավագույն հաղորդումներից էր:

Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել եւ հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից եւ գնում է, քանի որ այլեւս չի կարող եւ չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաեւ, որպես երգչուհի, տեւական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ, գրում է «Հրապարակը»:

Լուսանկարը` Bravo.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ