News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկվանից թանկացել է փոքր եւ միջին անութներին մատակարարվող շաքարավազի գինը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախի գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Ընդամենը նկատենք, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, եւ մի բան էլ` կարտահանվի: Այսինքն, տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, եւ դա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ