News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում ավարտվել են Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ բանակցությունները: ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման նրա նախագիծն իրագործվում է ոչ ամբողջությամբ:

Ավելի վաղ կայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, որտեղ Քոֆի Անանն ընդունել էր, որ նրա նախագիծը դեռեւս չի իրագործվել, սակայն Արաբական հանրապետությունում հակամարտության զարգացումը կարելի է դեռեւս կանգնեցնել:

«Վստահ եմ` Սիրիան կարող է դադարեցնել հակամարությունը: Միջազգային հանրությունը կգործի միասնական եւ կլուծի այդ իրավիճակը»,- ասել է նա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու միջոցներ էին առաջարկվում, այդ թվում` ծայրահեղական: Այսպես, ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը ռազմական միջամտության կոչ է արել` ՄԱԿ-ի 7-րդ հոդվածի համապատասխան: Ռուսաստանը կասկած է հայտնել նման քաղաքականության արդյունավետության վերաբերյալ, հաղորդում է «vesti.ru»-ն:

Գլխավոր ասամբլեայի նիստից հետո` ուշ երեկոյան, փակ ռեժիմով քննարկումը շարունակվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում: Ռուսաստանն հանդես է եկել  Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս գումարելու առաջարկությամբ, այնպես, որ նրան մասնակցեն ինչպես ԱԽ-ի մշտական անդամները, այնպես էլ մերձարեւելյան տարածաշրջանի երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ