News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր կողմից հրադադարի ռեժիմի խախտումները: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է «ԱՊԱ»-ի կայքում, որտեղ վկայակոչում են «զինվորական աղբյուրներին»:

«Խփվել է հայկական կողմից ճակատային գոտում օգտագործվող 3 միավոր ռազմական տեխնիկա: Այդ տեխնիկան օգտագործվել է անձնակազմի տեղափոխման եւ առաջին գծում  ինժեներա-սակրավորային աշխատանքների համար», - գրում է ադրբեջանական գործակալությունը: Այդկերպ, չբացահայտված  «ռազմական աղբյուրները», փաստացի, խոստովանել են Ադրբեջանի կողմից ԶՈՒ տեխնիկայի եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա կրակելու փաստը: Դա «ցնցող» խոստովանություն է, որը  «հայկական կողմի խախտումների» մասին պնդումները զրոյի է հավասարեցնում:

Ադրբեջանական աղբյուրները միաժամանակ «համեստորեն» լռում են Ղարաբաղի ուղղությամբ սանիտարական մեքենայի հրաձգության փաստի, հայկական սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների եւ դպրոցների, հասարակական տրանսպորտի, դաշտային աշխատողների վրա կրակելու փաստի մասին:

Տվյալներ ներկայացնելով հայկական կողմի կորուստների մասին` ադրբեջանական  «աղբյուրները» նրբանկատորեն լռում են սեփական կորուստների մասին: Սակայն, Ադրբեջանի ռազմական լրագրողների կենտրոնի տվյալներով, 2012թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում երկրի ԶՈՒ-ն 52 զոհ է ունեցել եւ 46 վիրավոր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում: Միայն հունիսին ադրբեջանական կողմը 6 հետախուզական դիվերսիոն ներխուժում է կատարել, որի հետեւանքով 20 զինվոր է կորցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news