News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, (Մարմարաշեն գյուղի մոտ)  հունիսի 7-ին, ժամը 06.00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս  չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 29 ՏՕ 039 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:

Պատահարի հետեւանքով վարորդ` 36-ամյա Ալբերտ Վիրաբյանը եւ ուղեւոր` 37-ամյա Հայկ Հայրապետյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ա. Վիրաբյանը, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել, իսկ Հ.  Հայրապետրյանի առողջական վիճակը կայուն ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ