News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ ադրբեջանցիների կողմից ԼՂՀ-ի եւ Հայաստանի նկատմամբ կատարված գրոհների կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քաղաքական յոթ  առաջարկ  է տարածել Բարաք Օբամայի վարչակազմի համար` Ադրբեջանին սանձելու համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Այս  շաբաթ Կոնգրեսի գրասենյակ ուղարկված նամակում կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանն ընդգծել է.  «Ժամանակն է, որպեսզի Ամերիկան եւ միջազգային այլ համայնքներ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւին բռնեցնեն այն պահին, երբ նա բացահայտ սպառնում է պատերազմ վերսկսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Պատերազմի վերսկսման գինը շատ ծանր է Ալիեւի սպառնալիքները հերքելու կամ կամ տարածաշրջանին եւ նրա սահմաններից դուրս սպառնացող վտանգն արհամարհելու համար»:

Հայ դատի հանձնախումբը հետեւյալ յոթ քայլերն է առաջարկել ԱՄՆ-ի Կոնգրեսին, որոնք կնպաստեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հետագա ապակայունացման զսպմանը եւ կաջակցեն հակամարտության խաղաղ կարգավորմանը.

–Օբամայի վարչակազմը պետք է հրապարակավ, վճռականորեն եւ աներկբա դատապարտի ադրբեջանցիների ագրեսիայի դրսեւորումները եւ պատերազմի վերսկսման սպառնալիքները:

– Օբամայի վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը եւ Բաքվին զենքի ու ռազմական տեխնիկայի կամ երկակի նշանակությամբ ապրանքների վաճառքը, այդ թվում վերահսկողության «DDTC 12-002» ուղղաթիռային սարքավորումների սպասվող վաճառքը:

– Օբամայի վարչակազմը պետք է ամբողջությամբ պահպանի Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումն այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի դադրեցրել սպառնալիքները եւ ագրեսիվ գործողությունները, հավատարիմ չի դարձել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կայուն խաղաղության պահպանմանը եւ չի ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը բոլոր  դիպուկահարներին դուրս բերելու մասին  (Առաջարկն արդեն ընդունել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը):

- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովը, որին հանձնարարված է համաձայնեցնել 2013 թվականին օտարերկրյա օգնության մասին օրինագիծը, պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատի տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլարի օգնություն է նախատեսված:

- Օբամայի վարչակազմը պետք է աջակցի բոլոր տեսակի բանակցություններում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում ԼՂՀ-ի լիիրավ կողմի կարգավիճակի վերականգնմանը,

- Օբամայի վարչակազմը պետք է վերացնի հնացած, ոչ արդյունավետ սահմանափակումները ամերիկա-ղարաբաղյան լայն կապերի համար` կառավարությունների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակներում, ներառյալ փոխանակումները, շփումները, համագործակցությունն ու փոխայցելությունները,

-Օբամայի վարչակազմը պետք է պնդի, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը հանի սահմանափակումները եւ թույլ տա ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներին եւ անկեղծ փորձագետներին հետաքննություն իրականացնել Հին Ջուղայի միջին դարերի հայկական գերեզմանոցում, որը պղծվել ու ավերվել է 2005-ի դեկտեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից եւ որը տեսանկարահանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ