News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ով ահաբեկչական կառույցի ղեկավարելու մեղադրանքով գտնվում է կալանքի տակ, բանտում ավարտել է դեռեւս ազատության մեջ եղած ժամանակ սկսած «20-րդ դարի ամենամեծ լիդերը. Մուսթաֆա Քեմալ» գիրքը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  առաջիկա օրերին ներկայացվելիք գրքում տեղ են գտել Աթաթուրքի ծննդյան օրվանից՝ 1881-ից մինչեւ 1923 թվականը (Թուրքիայի հանրապետության հռչակման տարեթիվ)  ընկած իրադարձությունները։

Գրքում տեղ է գտել նաեւ տեղեկություններ Աթաթուրքի հայացքները քրդական հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ  հայկական կոտորածների համար ձերբակալված երիտթուրքերի հետ հանդիպումների մասին։

Գրքում արդեն սկանդալային են համարում այն, որ Բաշբուղը մեջբերել է Աթաթուրքի այն խոսքը, թե թշնամին նախ սպաներին է վերացնում։ Այս խոսքերի տակ մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցությանը, որի օրոք Թուրքիայում աննախադեպ համարվող ձերբակալություններ տեղի ունեցան զինվորականների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ