News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում առաջին հերթին համագործակցելու ենք Հայ  ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Այս մասին այսօր` հունիսի 8-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործանախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Աժ-ն այն հարթակն է, որտեղ պետք է ձգտել ընդհանրական լուծումներ գտնել: Այդ հարթակում չհամագործակցելը աբսուրդ է: Բոլոր հարցերի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել բոլորի հետ: ՀԱԿ ու ՀՅԴ-ն մեզ պես ընդդիմադիր ուժեր են ու ավելի շատ ընդհանուր մոտեցումներ ունենք»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ թեեւ ընտրությունների արդյունքներից գոհ չեն, բայց փորձելու են մյուս ընդդիմադիր ուժերի հետ ազդել օրենդրական նախաձեռնությունների վրա եւ հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք բխում են ժողովրդի շահերից. «Միաժամանակ, դեռեւս պարզ չէ՝ ինչ կլինի հետագայում: ԲՀԿ-ն դեռեւս չի հայտարարել՝ աշխատելու է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ դաշտում: Դժվար է լինել եւ՛ սկզբունքային ընդդիմադիր, եւ՛ ազատ բիզնես ծավալել»:

Խոսելով   «Ազատ դեմակրատների» եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ տարաձայնությունների առկայության մասին շրջանառվող տեղեկություններին` նա արձագանքեց. «Ամեն նոր բան խանդ է առաջացնում: Որոշ մարդիկ անգամ խաշած ձվի մեջ մազ են փնտրում: Ճիշտ է, չի բացառվում, որ մեր միջեւ անհամաձայնություններ լինեն, սակայն «Ազատ դեմոկրատները» ազատական կուսակցություն է, եւ տարաբնույթ կարծիքներն այնտեղ արգելված չեն»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ