News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հիմնական նպատակն է աջակցել անկախ, բարգավաճ, ժողովրդավար եւ անվտան պետության կառուցմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կայացած կլոր սեղանի ժամանակ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌՀՀ մամուլի ծառայությունից, ուսանողներն ու պրոֆեսորները բացառիկ հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում քննարկել իրենց հետաքրքրող հարցերը եւ ստանալ պատասխաններ առաջին ձեռքից:

Քննարկվել են խորհրդարանական ընտրությունները, բարեփոխումների եւ եվրաինտեգրման ընթացքը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերը, իրանական խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ