News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետին կից ստեղծված են 30 խորհուրդներ, որոնց գործունեության արդյունավետությունը խնդրահարույց է: Այդ մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ամենահին խորհուրդը ստեղծվել է 2000 թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ` դա Գործարարության աջակցման խորհուրդն է: Սակայն, ըստ Գ. Մակարյանի, ներկայիս խորհուրդների մեծ մասը ստեղծվել է վերջին 2-3 տարիների ընթացքում:

Այդ խորհուրդների մեծ մասը զբաղված են որոշակի բարեփոխումներ համակարգելով: Որոշ  ոլորտներում կա դրական տեղաշարժ, որոշներում` ոչ (Գ. Մակարյանը առաջընթաց չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում):

Որոշ խորհուրդներ բացառապես կազմված են պետական մարմինների ներկայացուցիչներից, ինչպես օրինակ` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ քաղաքական կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդը , կամ` եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդը, կամ` կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Բազմաթիվ խորհուրդներում էլ պետության ներկայացուցիչները գերազանցում են մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Ըստ Գ. Մակարյանի` այդ խորհուրդներում առնվազն 70%-ը պետք է լինեն մասնավոր հատվածի կամ հանրության ներկայացուցիչներ, այլապես պետական մարմինները հնարավորություն կստանան քաղաքականություն թելադրել: «Գերծանրաբեռնելով վարչապետին, լիարժեք չարտահայտելով մասնավոր սեկտորի շահերը, այդ խորհուրդները կարող են արդյունավետ չլինել»,- ասաց Գ. Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ