News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ը ներկայացրել է բջջային հեռախոսների եւ վեբ-հավելյալ ծրագրերի սոցկայքի ինտեգրման համար արագ եւ թեթեւ որոնման App Center-ի կատալոգը:

Տվյալ պահին կատալոգում հասանելի են միայն 600 հավելյալ ծրագրեր: App Center-ի գլխավոր էջը բաղկացած է անձնական միավորներից եւ երաշխավորություններից, որոնք առանձնացրել է հենց սոցկայքը, իսկ մենյուում միավորների  դասակարգի ընտրության եւ համապատասխան բաժիններ անցնելու հնարավորություն է ընձեռվում: 

Նորույթը դիտվում է որպես ծրագրերի սովորական կատալոգ: Տվյալ պահին նրա խնդիրը Facebook-հավելյալ ծրագրերի որոնումն է` հիմնվելով համապատասխան խնդիրների իրականացման վրա, հայտնում է  INFOX.ru-ն:

Օգտվողին  ներկայացվում են յուրաքանչյուր  էջի ծրագրերի վարկանիշները, ինչպես նաեւ սքրինշոթներ եւ այլ տեղեկություն: Բացի դրանից, եթե ծրագիրն ունի բջջային տարբերակ, ապա այն հեշտությամբ կարելի է պատվիրել սեփական բջջայինի համար, եթե  ծրագիրը վճարովի է, ապա վճարումն իրականացվում է Facebook վճարային համակարգի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ