News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 8-ին շարունակեց նվազել հայկական դրամի նկատմամբ:

Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է  412.10 դրամ` նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով կամ 0.85 կետով: Բորսան բացվել է 1դոլար/412 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարը սկսել է թանկանալ` Կենտրոնական բանկի միջամտության բացակայության պատճառով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 1.88 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի մի փոքր էժանացում առկա էր մինչեւ բորսայական նստաշրջանի ավարտը: Փոխանակման կետերում դոլար կարելի է գնել 413 դրամով` երեկվա համեմատ այն էժանացել է մոտ 1 դրամով: Փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեքի մարժան բավական մեծ է` 408-411 դրամ: Սա վկայում է այն մասին, որ շուկայում անորոշությունները պահպանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ