News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մերձավոր Արեւելքի երկնքում չհայտնաբերված թռչող օբյեկտի (ՉԹՕ) համար պայքարի մեջ է մտել Իրանը: ISNA գործակալությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին հայտնված լուսարձակող օբյեկտը  «Լուսաբաց» կոդային անվանմամբ ազգային զորավարժությունների հետեւանքն է եղել:

Տվյալ զորավարժությունների շրջանակներում իրականացվող հրթիռի փորձարարական մեկնարկի վերաբերյալ ոչ մի մանրամասն չի հաղորդվում: Սակայն իրանական լրատվամիջոցները հաստատում են, որ Իսլամական հանրապետության որոշ շրջաններում գիշերային երկնքում լուսարձակող օբյեկտն իսկապես եղել է հրթիռի հետք:

Հիշեցնենք, որ նման մի օբյեկտ էլ երեւացել էր Հայաստանի երկնքում, եւ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ենթադրել էր, որ դա իրանական հրթիռի հետք է եղել:

Մինչդեռ NEWSru Israel-ը նշում է, որ դա բնավ չի բացատրում  «ՉԹՕ»-ն Մերձավոր Արեւելքի մյուս երկրներում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, իսրայելյան լրատվամիջոցները պսպղացող օբյեկտի հայտնվելը կապել էին Ռուսաստանի Աստրախանի շրջանի զորահարթակից ռուսական «Տոպոլ» հրթիռի մեկնարկի հետ: Ի դեպ, ՉԹՕ-ի մասին հաղորդագրությունը ստացվել է հենց Ռուսաստանի Աստրախանի շրջանից:

Ականատեսների խոսքով` երկնքում լույսի շարժվող գունդ է հայտնվել, որից լույսի սպիրալաձեւ քուլաներ են արձակվել: Այնուհետեւ այն մի քանի մասի է բաժանվել ու հանգել` երկնքում թողնելով երկար, բեկված վառ սպիտակ գիծ` ծիածանային ճյուղավորումներով եւ ուղղահայաց  վերեւ ձգվող երկնագույն շերտ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են հրթիռի մեկնարկը, բայց հրթիռը դեպի հետ ընթացքով է ուղարկվել. թիրախը եղել է Ղազախստանի զորահարթակը: Այդ պատճառով, հայտնի չէ, թե ինչ են տեսել մնացած երկրների բնակիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ