News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է կոնկրետ առաջարկությունների փաթեթ ներկայացնել Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների քաղաքականության բարելավման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը:

Հիշեցնենք, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանն ընդգրկվել է ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի կազմում:

«Մենք մեծ հույսեր ենք կապում Խորհրդի աշխատանքի հետ եւ կարեւոր ենք համարում նրա գործունեության մեջ նոր մոտեցումների ներդրումը»,-նշեց Մուքանյանը` ավելացնելով, որ խոսողները շատ  են, սակայն առավել դժվար է կոնկրետ առաջարկություններ ներկայացնելը: ՌՀՄ-ն առաջարկություններ շատ ունի, անհրաժեշտ է հետեւողական աշխատանք, նշեց ՌՀՄ փոխնախագահը:

Ինչպիսի առաջարկություններ կներկայացվեն` առայժմ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ