News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով, այսօր` հունիսի 8-ին, տեղի է ունեցել հանդիպում Ազգայի ժողովի Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության անդամների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  վարչապետն Արմեն Ռուստամյանին, Աղվան Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին եւ Արմեն Բաբայանին է ներկայացրել Հայաստանի Կառավարության ծրագրի հիմնադրույթները: ՀՅԴ  խմբակցության անդամները խնդրել են հնարավորինս սեղմ ժամկետում իրենց ներկայացնել ծրագրի նախագիծը` ծանոթանալու նպատակով: Վերջական դիքրոշումը ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ն` իբրեւ ընդդիմադիր խմբակցություն, կհայտնի խորհրդարանական քննարկումների արդյունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ