News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահին ստորեկրյա ջրերի դեֆիցիտի խնդիր Հայաստանում չկա: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նրա խոսքով` բնակլիմայական պայմանները ստորերկրյա ջրերի պաշարները կարող են փոփոխման ենթարկել առնվազն 6 ամիսների ընթացքում: Այսինքն` եթե գարնանը տեղումները սովորականից քիչ են, ապա դա զգացնել է տալիս աշնան վերջում: Նա հույս հայտնեց, որ ջրամբարներում կուտակված պաշարները թույլ կտան չնվազեցնել ջրամատակարումը ողջ տարվա ընթացքում:  Իսկ այս ամառ ստորերկրյա ջրերը կրում են բավական ձյունառատ ձմռան դրական ազդեցությունը:

Սակայն, բացի տեղումներից, ստորերկրյա ջրերի վրա ազդում են նաեւ այլ գործոններ: Օրինակ` Աշոցքի տարածաշրջանում վերջերս փոքր երկրաշարժ եղավ, որից ստորերկրյա ջրերի հոսքը նվազեց: Հիշեցնենք, որ Աշոցքում երկրաշարժ զգացվել է մարտի 5-ին` 3-4 բալ ուժգնությամբ:

«Հայաստանը ջրով հարուստ է, բայց մարդիկ չեն գիտակցում, որ այն պետք է խնայել: Հուսով եմ` ապագա սերունդը դա կգիտակցի եւ կսկսի պահպանել ջուրը»,- ասաց Պ. Լորենը:

Նրա տեղեկացմամբ` արտեզյան ջրերը հնարավորինս փոխարինվում են աղբյուրների ջրերով, քանի որ արտեզյան ջրերի որակը վատն է: Միայն Մասիսում ու Սպիտակում է ներկայումս արտեզյան ջուր օգտագործվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ